Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում

06.07.2016

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը և առանձնացված բաժինների վարիչները: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախկինում ստացած հանձնարարականների կատարման մասին և ներկայացրին ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը ներկայացրեց գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ արդեն ամփոփ ներկայացվել են վերջին շրջանում կարկտահարությունից տուժած համայնքներում վնասի չափերի վերաբերյալ կազմված ակտերը և տեղեկություն տրվեց, որ ընթացքի մեջ են նաև ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում տրամադրվող սերմացուի հատկացման աշխատանքները: Մարզպետը հանձնարարեց խիստ ուշադիր լինել և մանրամասն աշխատել համայնքների ղեկավարների հետ: Անդրադառնալով կարկտահարության և անձրևների հասցրած վնասներին, մարզպետը հանձնարարեց քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանին մասնագիտական օգնություն ցուցաբերել Վարագավան և Տավուշ համայնքներին, վթարված կամուրջների վերականգնման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկման նպատակով, ինչպես նաև այդ մասին տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Նույն վարչությանը հանձնարարություն տրվեց նաև խիստ ուշադրություն դարձնել միջպետական ճանապարհների աղբահանության խնդիրներին և այդ ուղղությամբ սերտ աշխատել համապատասխան ճանապարհաշինական կազմակերպությունների հետ: Մարզպետն ընդգծեց, որ հատկապես տարվա այս շրջանում, երբ մեծանում է երթևեկողների թիվը, հարցն ավելի է կարևորվում և նաև տեղեկացրեց, որ որոշակի աշխատանքներ արդեն տարվել են, ինչի արդյունքում Իջևանի ու Դիլիջանի աղբավայրերը տեղափոխվել են այլ տարածքներ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը տեղեկատվություն ներկայացրեց անցկացված միասնական քննությունների և ,,Կրթության որակ և համապատասխանություն,, ծրագրի շրջանակներում մարզի որոշ համայնքներում նախակրթարանների ստեղծման ընթացքի վերաբերյալ: Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց նաև առողջապահության և սոցիալական ապահովության, տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչությունների և այլ ոլորտների հարցերին: Մարզպետը հանձնարարություն տվեց զարգացման և ծրագրերի վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանին առաջիկայում կազմակերպել հանդիպումներ գործարար մարդկանց, դոնոր կազմակերպությունների, ակտիվ խմբերի ներկայացուցիչների հետ՝ մարզում գործող հարկային ու մի շարք այլ արտոնությունների մասին մեկ անգամ ևս տեղեկացնելու, ինչպես նաև այդ արտոնություններով այստեղ արդեն աշխատող ձեռնարկությունների հաջողված պատմությունները նրանց ներկայացնելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57