Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դադարեցվել է շրջանառությունը

04.07.2016

  Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի <<դ>> ենթակետը, ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի փետրվարի 24-ի N303-Ա հրամանով հաստատված` <<Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, բժշկական նշանակության այլ արտադրանքի և կենսակտիվ սննդային հավելումների շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու /հետկանչի/ կարգը, հետկանչի մասին ահազանգի ծանուցման և հետկանչի իրականացման վերաբերյալ տեղեկատվության ձևերը հաստատելու մասին>> կարգի 3-րդ կետը, ինչպես նաև <<Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն>> ՓԲԸ-ի եզրակացությունը դեղի` Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի <<լուծելիություն I փուլ>> կետին չհամապատասխանելու հանգամանքը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 29-ի թիվ 1997-Ա հրամանով դադարեցվել է Հնդկաստանի <<Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ>> դեղագործական ընկերության արտադրության <<Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3x10/)>> դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57