Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց կրթօջախի հիմնադրման հոբելյանը

07.07.2016

   Դիլիջանի արվեստի պետական քոլեջը նշեց քոլեջի հիմնադրման 25-ամյա և նրա կազմում գործող երաժշտական դպրոցի 70-ամյա հոբելյանը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հանրապետության ճանաչված արվեստագետներ, բազմաթիվ այլ հյուրեր:
    Օրվա առթիվ ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանն իր ողջույնի խոսքն ավարտեց սեփական նոր ստեղծագործության կատարմամբ: Բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում անդրադարձան հարուստ ու բովանդակալից ճանապարհ անցած մշակութային այս կրթօջախի հաջողություններին ու ձեռքբերումներին` դրանում կարևորելով ինչպես կրթական հաստատության կոլեկտիվի, այնպես էլ կրթօջախի տնօրեն Հասմիկ Մկրտումյանի դերը, ում հմուտ ղեկավարության և նվիրական աշխատանքի շնորհիվ Դիլիջանի արվեստի պետական քոլեջն այսօր դարձել է հանրապետության լավագույն արվեստի կրթօջախներից մեկը: Նրա սաներից շատերը մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոնների` արժանանալով ճանաչման, բարձր մրցանակների և դիպլոմների: Միջոցառմանը, մանկավարժական արգասաբեր գործունեության համար, քոլեջի և երաժշտական դպրոցի մի խումբ մանկավարժներ պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի համայնքապետարանի պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ Հայաստանի երգչախմբային ընկերության կողմից արվեստի քոլեջին հանձնվեց ընկերության բարձրագույն պարգևը՝ <<Կոմիտասի>> հուշամեդալը: Հոբելյանական միջոցառումը եզրափակվեց կրթօջախի շնորհալի սաների համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05