Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կեղծ նմուշները կփոխարինվեն նույն դեղաչափով օրիգինալ նմուշներով

27.02.2017

   ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի փետրվարի 22-ի թիվ 505-Ա և փետրվարի 23-ի թիվ 508-Ա հրամանների համաձայն դադարեցվել է «Սեղվիե» դեղագործական ընկերության արտադրության «Պրեստանս 5մգ/10մգ, պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին), ամլոդիպին (ամլոդիպին բեզիլատ), դեղահատեր, 5մգ+10մգ, պլաստիկե տարայում (30)» դեղի (սերիա` 0590516), «Պրեստանս 5մգ/5մգ, պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին), ամլոդիպին (ամլոդիպին բեզիլատ), դեղահատեր, 5մգ+5մգ, պլաստիկե տարայում (30)»` (սերիա` 0620516), «Պրեստանս 10մգ/5մգ, պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին), ամլոդիպին (ամլոդիպին բեզիլատ), դեղահատեր, 10մգ+5մգ, պլաստիկե տարայում (30)»` (սերիա` 0660816, 0031215, 0810815) կեղծ դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
  Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի փետրվարի 23-ի թիվ 509-Ա հրամանով դադարեցվել է «Ցեֆտրիաքսոն-Աստերիա, ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում), դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի, 1000մգ, ապակե սրվակներ (10)» դեղի շրջանառությունը, որի շրջանառվող A00101, F00101 սերիաներից առկա են նաև դրանց կեղծ տարբերակները:
 Դեղատնային գործունեություն իրականացնող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնակարտատերերին հանձնարարվել է անհապաղ դադարեցնել վերոնշյալ դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
 Կարևորելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը և արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել Երևանում` ՀՀ առողջապահության նախարարություն, հեռ. 010522721, ՀՀ մարզերում` ՀՀ մարզպետարանների առողջապահության վարչություններ՝ ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ:
 Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` ՀՀ առողջապահության նախարարության կողմից կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18