Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդի շտապօգնությանը կայանը համալրվեց նոր մեքենայով

03.04.2017

  Բերդի բժշկական կենտրոնին կից գործող շտապօգնության կայանը համալրվեց շտապօգնության նոր մեքենայով: Սա բնակչության համար շատ կարևոր նշանակության այս ծառայության մատչելիությունը և որակը բարձրացնելու ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող հերթական քայլերից է: ՈՒԱԶ-39623-A կարգի շտապ բուժօգնության մեքենան նախատեսված է լեռնային բնակավայրերի համար, ունի բարձր անցանելիություն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Զվարթ Ծատուրյանի փոխանցմամբ մեքենան հագեցած է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորումով և դեֆիբրիլյատորով, որը հնարավորության կտա ինչպես տանը, այնպես էլ հիվանդի տեղափոխման ընթացքում ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն: Նոր մեքենան նաև հնարավորություն կտա այսուհետ ավելի արագ արձագանքել և ավելի արդյունավետ բուժօգնություն տրամադրել շրջակա բնակավայրերից ստացվող կանչերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18