Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 2-րդ հանդիպումը

29.03.2017

  Այսօր ,,Դիլիջան Ռեզորթ,, հյուրանոցում Օքսֆամ-ի և ,,ՕքսԵՋեն,, հիմնադրամի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի ու ,,Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ,, հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 2-րդ հանդիպումը, որն իրականացվում է ,,Աջակցություն համայնքների դիմակայունության բարելավմանը,, տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին պետական կառավարման մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկում ծավալել դպրոցների համալիր անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ, բարձրացնել իրազեկվածությունը կրթության ոլորտում աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) դերի և կարևորության մասին, ինչպես նաև ներկայացնել ԱՌՆ կրթության ընթացիկ գործընթացները: Հանդիպումը բացեց Օքսֆամ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, որից հետո Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց Տավուշի մարզի զարգացման 2017-2025թ.թ. ռազմավարությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության պետի տեղակալ Արա Ասլանյանն անդրադարձավ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը: ,,Դպրոցների համալիր անվտանգություն – իրավիճակի վերլուծություն,, թեմայով հանդես եկավ Աղետների նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը: ԱՌՆ գործունեության մեջ կրթության նշանակությանն ու կարևորությանն անդրադարձավ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը: Իսկ Ստեփանավանի ,,Լոռե փրկարար ջոկատ,, հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Առաքելյանը ներկայացրեց կազմակերպության փորձը ԱՌՆ ոչ ֆորմալ կրթության ոլորտում: Ֆորումի ընթացքում բարձրացվեցին հարցեր, որոնք վերաբերում էին համայնքներում դպրոցների անվտանգության հիմնախնդիրներին, ԱՌՆ կրթության ոլորտում առկա ձեռքբերումներին ու մարտահրավերներին:
 Տեղեկացնենք, որ ,,Տավուշի մարզի դիմակայունության ֆորում,, միջոցառումների շարքը, որը մեկնարկել է 2016թ. նոյեմբերին, նպատակ ունի նպաստել Տավուշի մարզի զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը՝ հաշվի առնելով Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը, ԱՌՆ 2015-2030թ.թ. Սենդայի շրջանակային համաձայնագիրը և Կայուն զարգացման օրակարգ 2030-ը՝ ընդունված ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26