Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագրի փակման համաժողովը

27.03.2017

Մարտի 23-ին և 24-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագրի փակման համաժողովը:
Համաժողովին մասնակցում էին Տավուշի մարզի և հարևան Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ, անկախ փորձագետներ:
Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները, ինչպես նաև հետագա նախաձեռնությունները, որոնք միտված են խթանելու թիրախ շրջանների տնտեսական զարգացումը: Այդպիսի նախաձեռնություններից է Նոյեմբերյանում բացվող բրոքերային կենտրոնը: Տավուշի և Քվեմո Քարթլիի ձեռներեցներին համատեղ բիզնես նախագծեր իրականացնելու նպատակով այն կտրամադրի անհրաժեշտ մասնագիտական և խորհրդատվական աջակցություն:
Ընդհանուր առմամբ կոնֆերանսը հնարավորություն տվեց մասնակիցներին առավել լավ պատկերացնել թիրախ շրջանների զարգացման միտումները, գտնել հնարավոր գործընկերներ և տեղեկանալ միջսահմանային ներդրումների և առևտրային հնարավորությունների մասին:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Հակոբյանը ներկայացրեց մարզում իրականացվող ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, որոնք միտված են նպաստելու ինչպես Տավուշի մարզի ընդհանուր տնտեսության , այնպես էլ Հայաստանի ու Վրաստանի միջև միջսահմանային տնտեսական կապերի զարգացմանը:

«Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագիրն իրականացնում է վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը հայկական «Քմյունիթի Սենթր Ֆոր Դիվիլոփմենթ տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի» և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի» հետ համատեղ:
Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցություն ծրագրի շրջանակներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18