Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

11.04.2017

  Տավուշի մարզում մեկնարկել և ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շուկայականից ցածր գներով, կիլոգրամը 130 դրամով, արդեն 6,2 տոննա գարնանացան գարի, կիլոգրամը 1500 դրամով շուրջ 300կգ առվույտ է ներկրվել մարզ և տրվել համայնքներին: Առաջիկա օրերին կստացվեն նաև եգիպտացորենի, ոլոռի և սիսեռի սերմացուները, որոնք ևս կբաշխվեն համայնքներին:
 Ընթացքի մեջ են ազոտական պարարտանյութի ներկրման ու բաշխման աշխատանքները: Ազոտական պարարտանյութի մարզի վճարունակ պահանջարկը 400 տոննա է, որի 126 տոննան արդեն ներկրվել և տրամադրվել է համայնքներին: Իսկ այսօր՝ ապրիլի 11-ին, համայնքներ կուղարկվի ազոտական պարարտանյութի 2-րդ խմբաքանակը՝ շուրջ 120 տոննա: Գործընթացը կշարունակվի մինչև պարարտանյութի ամբողջությամբ ներկրումը:
 Մեկ պարկը 7000 դրամ արժեքով ներկայացվել է նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի 5-ական տոննայի պահանջարկ:
  Ներկայումս ընթացքի մեջ են ծրագրի շրջանակներում դիզվառելիքի վճարունակ պահանջարկի ճշգրտման ու գումարների հավաքագրման աշխատանքները:
 Դաշտերում ու այգիներում գարնանային եռուզեռ է: Մարզի հողօգտագործողները զբաղված են վարի, այգիների էտի ու սրսկման աշխատանքներով: Իսկ ջերմոցային տնտեսություններն այս օրերին զբաղված են սածիլների աճեցմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18