Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնասիրության առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրներն են

04.04.2017

Այս տարվա փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեության նպատակն է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծումը: Հանձնաժողովին կից ձևավորվել և գործում է նաև աշխատանքային խումբ: Այսօր՝ ապրիլի 4-ին, աշխատանքային խումբը, որի կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը, ԱԻՆ ՓԾ քաղպաշտպանության պետի տեղակալ Էդան Սնդրյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը, սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ փնջային խորհրդակցություններ անցկացրեց Պառավաքար, Վազաշեն, Ոսկեպար համայնքներում: Աշխատանքային խումբը, հանձնաժողովից ստացված հանձնարարականի համաձայն, պետք է մեկ անգամ ևս վեր հանի մարզի 27 սահմանամերձ համայնքների խնդիրները և համակարգված ձևով դրանք ներկայացնի հանձնաժողովին: Այդ նպատակով աշխատանքային խմբի անդամները զրուցեցին համայնքապետերի հետ, լսեցին նրանց կարծիքներն ու դիտողությունները համայնքների տնտեսական իրավիճակի, առանձնահատկությունների, պաշտպանական խնդիրների, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող այլ խնդիրների վերաբերյալ: Աշխատանքային խումբն այս ամենն ամփոփելով կներկայացնի միջգերատեսչական հանձնաժողովին, որն էլ իր հերթին ՀՀ կառավարությանը՝ համակարգված և օպերատիվ լուծում տալու նպատակով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26