Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց շախմատի հանրապետական համադպրոցական 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը

14.04.2017

  Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում շախմատային թեժ պայքար էր ծավալվել շախմատի հանրապետական համադպրոցական 11-րդ օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցների միջև: Մրցում էին տարածաշրջանային փուլում հաղթած և մարզային փուլ դուրս եկած 4 թիմեր՝ 3 տղա 1 աղջիկ կազմով: Լարված ու հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթեց Իջևանի թիվ 5 դպրոցի թիմը /մարզիչ՝ Էմիլ Մատինյան/ հետևյալ կազմով՝ Լիլյա Ղուլարյան /7-րդ դասարան/, Գարիկ Ամիրյան /7-րդ դասարան/, Մելս Կարապետյան /4-րդ դասարան/ և Տիգրան Գևորգյան /3-րդ դասարան/: 2-րդ տեղում Կողբի թիվ 2 դպրոցի թիմն էր: 3-րդ տեղը գրավեց Դիլիջանի թիվ 4 դպրոցը, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մովսեսի դպրոցը ներկայացնող թիմը: Դիտարժան ու հետաքրքիր խաղ ցուցադրելու համար օլիմպիադայի մասնակիցներին շնորհավորեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը՝ մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրելով Տավուշի մարզպետի պատվոգրերով: Միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալության ու շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց ծնող Սիլվա Գրիգորյանը: Իսկ պատանի շախմատիստների մշտական բարեկամ ու աջակից Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲՄԸ/ ներկայացուցիչները այս անգամ էլ հաճելի անակնկալով էին եկել: Հաղթող թիմին նրանք պարգևատրեցին գավաթով, իսկ թիմի անդամներին ու մարզչին նվիրեցին նոթբուքներ: Օլիմպիադայի մասնակից մյուս բոլոր երեխաներն ստացան ,,Այլ կերպ,, սեղանի ինտելեկտուալ խաղ: Օլիմպիադայում 1-ին տեղ գրաված Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը կմասնակցի արդեն մրցաշարի հանրապետական փուլին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03