Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասը վարեց էնդոկրինոլոգը

29.05.2017

  Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում /ԱԱՊԿ/ տեղի ունեցավ շաքարային դիաբետի դպրոցի առաջին դասը, որը վարեց պոլիկլինիկայի տնօրինության կողմից Երևանից հրավիրված էնդոկրինոլոգը: Դասն անցկացվեց ինսուլին չստացող տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված ուսուցման ծրագրով: Մասնակցում էին շաքարային դիաբետ հիվանդությամբ և առողջ ապրելակերպով հետաքրքրված անձինք: Էնդոկրինոլոգ Սոֆյա Հովհաննիսյանը նախ ծանոթացավ ներկաների հետ, որից հետո մանրամասն նկարագրեց, թե ինչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետ հիվանդությունը: Հաջորդիվ բժշկուհին անդրադարձավ ինսուլին չստացող տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների սննդակարգին և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Դասի ավարտին բոլորին բաժանվեց ,,Դիաբետի այբուբեն,, ձեռնարկը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03