Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 28-ն Իջևանում

29.05.2017

Մայիսի 28-ին Տավուշի մարզի համայնքներում նշվեց մեր երկրի կարևորագույն տոներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Գրեթե 1 դար առաջ, պատմական Մայիսի 28-ի օրը, դարավոր ընդմիջումից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը՝ դառնալով հիմնաքարը հետագա երկու հանրապետությունների՝ Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ Հանրապետության: Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի ծնունդ Առաջին Հանրապետության ստեղծումը հպարտության, ակնածանքի ու ազգային արժանապատվության բարձր զգացումով է լցնում յուրաքանչյուր հայի հոգին ու սիրտը՝ մայիսի 28-ի օրը վերածելով համաժողովրդական տոնի:
Մարզկենտրոն Իջևանում օրն սկսվեց հիշատակի արարողությամբ: Ազատամարտիկների հրապարակում Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին, իսկ բազմաթիվ իջևանցիներ ծաղիկներ խոնարհեցին իրենց քաջ հայրենակիցների հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09