Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.05.2017

   Հարգելի տավուշցիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը Հայոց պետականության վերականգնման տոնն է, հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թշնամու ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Թուրք հրոսակների դեմ տարած հաղթանակը հայ ժողովրդին հնարավորություն տվեց վերականգնել դարերով կորցրած անկախությունը: Թեպետ Հայաստանի առաջին հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, սակայն դրանով հայ ժողովուրդը վերագտավ հարյուրամյակներով փափագած իր անկախությունը, իսկ Առաջին հանրապետության ստեղծումը հիմնաքարը դարձավ Խորհրդային Հայաստանի և ներկայիս Հայաստանի Հանրապետության համար։
  Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մեր ժողովրդի համար նվիրական տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, հարատև խաղաղություն եմ մաղթում մեր սահմաններին, երջանկություն ու բարեկեցություն՝ բոլորիս ընտանիքներին: Փառք ու պատիվ հայ ժողովրդին:  Փառք ազատ ու անկախ  Հայաստանի Հանրապետությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26