Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեց վաստակաշատ մանկավարժն ու տնօրենը

01.06.2017

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հաճելի անակնկալ էր պատրաստել վաստակած հանգստի անցնող տնօրենի՝ Ռոզա Խառատյանի համար: Դպրոցում կազմակերպվել էր մեծարման հանդիսություն, որին ներկա էին նրա հին ու նոր գործընկերները, դպրոցի նախկին սաներ, բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի դահլիճում: Նախ ներկայացվեց վաստակաշատ մանկավարժի կյանքն ու գործունեությունը: Ավարտել է Այգեհովիտի միջնակարգ դպրոցը: Դեռ դպրոցական տարիներից սիրել է մանկավարժությունը, ու այդ սերն էլ դպրոցն ավարտելուն պես նրան տարել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ: 1974 թվականին, հաջողությամբ ավարտելով բուհը, նորավարտ մասնագետը աշխատանքի է անցնում Իջևանի թիվ 4 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Նրա կարգախոսն էր՝ հետևողականություն, կարգապահություն, պարտաճանաչություն: Աշխատում է դպրոցում ամենադժվար դասարանի համբավ ունեցող տասներորդցիների հետ ու պատվով դուրս գալիս այդ ,,փորձությունից,,: Տասը տարի մաթեմատիկա դասավանդելուց հետո նրան են վստահում դպրոցի ուսմասվարի պաշտոնը: Աշխատում է իրեն հատուկ գերագույն նվիրումով, պարտքի բարձր զգացումով: Իսկ ահա 1994 թվականից արդեն ստանձնում է հարազատ կոլեկտիվի ղեկավարի պաշտոնը: Ղեկավարում է սիրով ու մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին էին խոսում միջոցառման ընթացքում նրան ուղղված երախտիքի ու շնորհակալության ջերմ ու սրտաբուխ խոսքերը թե իր հետ տարբեր տարիների աշխատած ու ներկայումս աշխատող գործընկերներից, թե դպրոցի նախկին սաներից և թե ծնողներից: Ռոզա Խառատյանին նրա մեծ վաստակի, կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալություն ասելու և Տավուշի մարզպետի կողմից շնորհակալագիր ու ծաղիկներ հանձնելու էր եկել նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Միջոցառումը համեմված էր գեղարվեստական հետաքրքիր համարներով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18