Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 3-րդ հանդիպումը

05.06.2017

  Հունիսի 2-ին Դիլիջանում տեղի է ունեցել ՕՔՍՖԱՄ-ի, «ՕքսԵՋեն» հիﬓադրամի և Տավուշի մարզպետարանի համատեղ նախաձեռնած Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 3-րդ հանդիպումը, որն իրականացվում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ և «Վիշեգրադյան փորձագետները Հարավային Կովկասի դիմակայունության ֆորումներին» ծրագրի շրջանակում՝ Միջազգային Վիշեգրադյան հիմնադրամի և Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։ Ֆորումին մասնակցել են պետական կառավարման մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, ԶԼՄ-ների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տավուշի դիմակայունության երրորդ ֆորումի նպատակն էր ստեղծել երկխոսության հարթակ ԱՌՆ ոլորտի դերակատարների համար, ներկայացնել դիմակայունության կառուցման, կլիմայի փոփոխության հարմարվողականության և համայնքային ռիսկերի գնահատման միջազգային և տեղական փորձը, քննարկել համագործակցության հնարավորությունները շահագրգիռ կողմերի միջև՝ մասնակիցների կողմից իրականացվող առաջիկա գործողությունների համադրման միջոցով: 3-րդ ֆորումն առանձնանում էր նրանով, որ մասնակցում էին Վիշեգրադի չորս երկների ԱՌՆ ոլորտի փորձագետներ Էներգիայի և բնական պաշարների քաղաքականության ինստիտուտից և Մեթոդաբանության կենտրոնից (Հունգարիա), Օդերևութաբանության և ջրային պաշարների կառավարման ազգային հետազոտության ինստիտուտից (Լեհաստան), Չեխիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտից (Չեխիայի Հանրապետություն) և Բրատիսլավայի Կոմենիուսի համալսարանից (Սլովակիա)։ Փորձագետներն իրենց երկրների ԱՌՆ ոլորտի լավագույն փորձը ներկայացրել են նաև ֆորումին նախորդող ճանաչողական դասընթացի ժամանակ, որին մասնակացել են Տավուշի մարզային ներկայացուցիչներ և համայնքների ղեկավարներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05