Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Իջևանի ԲԿ-ում

01.06.2017

Այսօր, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ,,Երիտասարդ Տավուշ,, հասարակական կազմակերպությունն ավանդույթի համաձայն, այցելեց Իջևանի բժշկական կենտրոն՝ շնորհավորելու մանկական բաժանմունքում բուժվող, ինչպես նաև նորածին երեխաների տոնը: Կազմակերպության ներկայացուցիչները երեխաներին իսկապես ուրախացրին, քանի որ այցելել էին մուլտ-կերպարների և ծաղրածուի հետ միասին: Նրանք երեխաների հետ զրուցեցին, խաղացին, երգեցին, պարեցին, իսկ վերջում՝ նվերներ հանձնեցին: Ինչպես տեղեկացրեց ,,Երիտասարդ Տավուշ,, ՀԿ նախագահ Մանուշ Մարալչյանը, նվերները պատրաստելու համար կազմակերպությանն աջակցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Վորլդ վիժիոն կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03