Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկում

01.06.2017

Մայիսի 31-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է ,,Երևաննախագիծ,, ընկերության աշխատանքային խմբին՝ ղեկավար Զարա Մամյանի գլխավորությամբ: Քննարկվել են այն տեխնիկական պահանջները, որոնց արտացոլումը համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծման մեջ, անհրաժեշտություն է: Մարզպետի տեղակալը մասնավորապես նշեց, որ նախկինում մեր բնակավայրերը կառուցապատվել են հաշվի չառնելով հարևան հանրապետության հետ ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը: Առաջարկեց, որ այսուհետ պլանավորվող նոր թաղամասերը, հասարակական շենքերը նախատեսվեն ոչ դիտարկվող տարածքներում: Նաև կարևորեց բնակավայրերի համար թիկունքի հետ կապող այլընտրանքային ճանապարհներ նախատեսելու հարցը: Աշխատանքային քննարկումից հետո խումբն ուղևորվեց Նոյեմբերյանի տարածաշրջան՝ աշխատելու համայնքներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05