Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Հրաժեշտ մանկապարտեզին,, հանդեսը Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում

07.07.2017

  Այսօր Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ,,Հրաժեշտ մանկապարտեզին,, հանդեսը: Հաստատության ավագ խմբի սաները հանդիսավորությամբ հրաժեշտ տվեցին սիրելի մանկապարտեզին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, հյուրեր: Նախադպրոցական այս կրթարանում փոքրիկները շատ բան են սովորել՝ գրել, կարդալ, հաշվել, անկաշկանդ ու սահուն արտահայտվել ռուսերենով, և եկել է ժամանակը ոտք դնելու կյանքի մի նոր՝ դպրոցական շրջան, որը նրանք կմտնեն արդեն որոշակի գիտելիքներ ձեռք բերած:
  Տոնականորեն զարդարված դահլիճում փոքրիկներն իրենց հանդեսն սկսեցին ,,Գնդլիկ բոքոնիկը,, հեքիաթի բեմադրությամբ: Ներկայացմանը հաջորդեցին ասմունքը, պարային ու երաժշտական մեկը մյուսից հետաքրքիր համարները, որոնք մեծ պատասխանավությամբ ու անմիջականությամբ մատուցեցին երեխաները: Ապագա առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին, մանկապարտեզի աշխատակազմին օրվա առթիվ շնորհավորեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի ու նվիրումով երկարամյա աշխատանքի համար մանկապարտեզի տնօրեն Գրետա Աթաբեկյանին պարգևատրեց Տավուշի մարզպետի պատվոգրով: Իր օրհնությունն ու շնորհավորանքները երեխաներին, նրանց ծնողներին ու դաստիարակներին բերեց Դիլիջան համայնքի հոգևոր հովիվ հայր Շավարշը: Իսկ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի կողմից երեխաները նվեր կստանան դպրոցական պարագաներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57