Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվեց Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը

06.07.2017

Հուլիսի 4-ին պաշտոնապես բացվեց Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որը վերակառուցվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ենոքավանի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ,,Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման,, ծրագրի շրջանակներում: Կենտրոնում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ մոտակա հյուրատների, վրանային գոտիների, ձիարշավարանների, հետիոտն արահետների, արկածային շրջագայությունների և այլ զբոսաշրջային հնարավորությունների մասին: Կենտրոնի գործունեության նպատակներն են Ենոքավանում և հարակից համայնքներում զբոսաշրջության զարգացումը, զբոսաշրջիկների այցելությունների թվի ավելացումը և նրանց հոսքի կանոնավոր կազմակերպումը, Ենոքավան համայնքի մասին իրազեկության բարձրացումը, համայնքի գործարարներին աջակցության տրամադրումը, գործարար դասընթացների և հանդիպումների կազմակերպումը: Կենտրոնը ծառայելու է նաև որպես Ենոքավանի զարգացման հիմնադրամին կից զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակ:
Բացման արարողությունը մարդաշատ էր և ներկայացուցչական, մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը, Ենոքավանի զարգացման հիմնադրամի նախագահ Արտակ Չիբուխչյանը, հյուրեր գործընկեր կազմակերպություններից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27