Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին

21.07.2017

 Երևանի քաղաքապետարանի «Արտաքին կապեր» ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի անդամներն ու ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզ:
Մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ  նրանք այցելել են մարզի սահմանամերձ Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներ, ծանոթացել համայնքների խնդիրներին:
Վարչական շրջանի և ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման կողմից համայնքների մանկապարտեզներին նվիրել են գնդակներ, խաղալիքներ, նկարչական պարագաներ:
Համաձայնություն է ձեռք բերվել փոխադարձ այցելությունների ու աջակցության ծրագրերի իրականացմամբ ընդլայնել վարչական շրջանի և մարզի համագործակցության շրջանակները:

 Նյութի աղբյուրը և լուսանկարները՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18