Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերի 8-ին Դիլիջանի քաղաքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակմանը և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, մարզպետարանի պատասխանատուներ, մարզի...

Քննարկվեց ՀՀ կառավարության ծրագրի իրականացման հանձնարարականներից բխող աշխատանքների կատարման ընթացքը 07.11.2016
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարվեց հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման հանձնարարականներից բխող աշխատանքների կատարման ընթացքը, որն ըստ ոլորտների ներկայացրին մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները: Մարզպետ Հովիկ...

Խորհրդակցություն տրանսպորտային սպասարկման հարցերով 07.11.2016
Նոյեմբերի 4-ին ՀՀ տրանսպորտային տեսչության ներկայացուցիչների ուղեկցությամբ Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը: Փոխնախարարի աշխատանքային այցի նպատակն էր ՀՀ վարչապետի հանձնարարականից բխող՝ գյուղական համայնքների սպասարկման վերագործարկում, խնդիրների ուսումնասիրություն ու բացահայտում և քննարկման արդյունքների վերջնական լուծումների առաջարկում: Այս հարցերի շուրջ էլ Արամ Արսենյանը խորհրդակցություն անցկացրեց Տավուշի...

Մասնակցել են Գյումրիում անցկացված եռօրյա դասընթացին 07.11.2016
,,Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա,, ՀԿ-ի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ,,Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի,, ծրագրի շրջանակներում նոյեմբերի 3-5-ը Գյումրիում անց է կացվել եռօրյա դասընթաց ,,Մարդկանց թրաֆիքինգ և շահագործում,, թեմայով: Դասընթացին մասնակցել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի 24 մանկավարժներ: Տավուշի մարզից դասընթացին մասնակցել են Հովքի, Գանձաքարի, Վազաշենի, Ներքին Ծաղկավանի, Այգեհովիտի, Գետահովիտի միջնակարգ դպրոցների և...

Հաստատվել են ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը 07.11.2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոյեմբերի 4-ին հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում...

Մարզպետարանի նիստերի դահլիճում ցուցադրվեց ,,Վերնագիրը վերջում,, ֆիլմաշարը 04.11.2016
Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ցուցադրվեց ,,Վերնագիրը վերջում,, ֆիլմաշարը, որը նկարահանվել է ,,Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ,,-ի ,,Մարդամեջ,, սոցիալ-նորարարական հավաքի շրջանակներում: Ֆիլմաշարը հինգ րոպեանոց 4 ֆիլմերի շարք է ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի հինգ երիտասարդ շահառուների մասին, ովքեր ֆիլմում ներկայացնում են իրենց առօրյան, կարողություններն ու երազանքները, հետաքրքրություններն ու ձգտումները, և նրանցից յուրաքանչյուրն ինքն է...


