Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 27.01.2016

Սիրելի տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Հունվարի 28-ը հայ ժողովրդի համար հայկական տոնացույցի ամենակարևոր և բաղձալի տոներից մեկն է: Սա տոն է, որ հպարտությամբ նշում են թե Հայաստանում և թե սփյուռքում: Մեր բանակն այլևս կայացած է, թեև դժվարին ու ծանր է եղել բանակաշինության ճանապարհը: Մեր բանակը, տակավին նորածին, ստիպված եղավ հաղթահարելու ծանրագույն փորձություններ, սակայն իր նվիրյալ զավակների շնորհիվ, դժվարին քննությանը դիմանալով,...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 26.01.2016

 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հրազդան-Ջրառատավան, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մադինա-Վերին Գետաշեն, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ջաջուռ, Բավրա գյուղական համայնքներ տանող ճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Լանջառ-Լուսաշող, Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր»,...

Դրամաշնորհային ծրագիրը կխթանի օրգանական գյուղատնտեսությունը

Դրամաշնորհային ծրագիրը կխթանի օրգանական գյուղատնտեսությունը 21.01.2016

  Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն /ՕԳԱՆ/ դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության /ԱԶԳ/ կողմից: Այսօր` հունվարի 21-ին, ծրագրի հետ կապված տեղեկատվական հանդիպում և հայտամրցույթի ուղեցույցի վերաբերյալ դասընթաց անցկացվեց Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզի...

2015 թվականի գործունեության արդյունքները ներկայացրին մարզի փրկարարները

2015 թվականի գործունեության արդյունքները ներկայացրին մարզի փրկարարները 20.01.2016

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2015 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, մարզի ուժային կառույցների...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 18.01.2016

 2015թ. ընթացքում պարբերաբար հավաքագրվել և ամփոփվել են մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկությունները: Առկա են ընտանեկան, սոցիալական նպաստներ, երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ նպաստներ ստացող ընտանիքների, ինչպես նաև մարզում բնակվող խոցելի խմբերի վերաբերյալ տեղեկությունները՝ ամսական պարբերականությամբ: 2015թ. ընթացքում մարզի 4 ՍԱՏԳ-ներին կից...

Նորակոչիկների հերթական խումբը մեկնեց բանակ

Նորակոչիկների հերթական խումբը մեկնեց բանակ 18.01.2016

2016 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Հունվարի 9-ն առաջին զորակոչային օրն էր Տավուշի մարզի համար: Այդ օրը Իջևանի Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանային զինկոմիսարիատներից բանակ մեկնեցին առաջին տավուշցի նորակոչիկները: Հունվարի 18-ին նույնպես մարդաշատ էր Իջևանի զինկոմիսարիատը, հավաքվել էին ծնողներ, հարազատներ նորակոչիկների հերթական խմբին Հայոց բանակ ճանապարհելու համար: Զուռնա, դհոլ, երգ ու պար. տղաներին բանակ էին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57