Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նախատոնական այց 30.12.2016
Դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նա այցելեց նաև մարզում տեղակայված զորամասերից մեկը՝ շնորհավորելու զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նախատոնական այդ օրը Դավիթ Լոքյանը զինվորներին այցելել էր նվերներով: Նա նաև պատրաստակամություն հայտնեց օժանդակելու պաշտպանական որոշակի կառույցների տեխնիկական ուժեղացման հարցում: Նախարարը և մարզպետը...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը 27.12.2016
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Ներկա էին հանրապետական լրատվամիջոցների Տավուշի մարզային թղթակիցները և մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Տրված հարցերը բազմաբնույթ էին և ընդգրկում էին տարբեր ոլորտներ: Պատասխանելով, թե ինչպես է գնահատում 2016 թվականը, մարզպետ Հովիկ Աբովյանը շեշտելով, որ Տավուշի մարզը հիմնականում գյուղատնտեսական է, անդրադարձ կատարեց հատկապես այդ ոլորտում իրականացված ծրագրերին: Հանրային հեռուստաընկերության ,,Հայլուր,,...

Շախմատի մրցաշար Ամանորին ընդառաջ 26.12.2016
Ամանորին ընդառաջ միջոցառումների շարք է նախատեսված Տավուշի մարզի տարբեր համայնքներում: Այդ թվում նախօրեին մարզկենտրոն Իջևանում, ավագանու անդամ Նարեկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արագ շախմատի դպրոցականների առաջնություն: Մասնակցում էին 30 դպրոցական: Լարված պայքարում անցավ մրցաշարը, արդյունքում 1-ին և 2-րդ տեղերը հավասար միավորներով կիսեցին Համլետ Մելիքբեկյանը 4-րդ դպրոցից և Տիգրան Գևորգյանը 5-րդ դպրոցից: Մրցաշարերից արդեն հայտնի Լիլիա Ղուլարյանը, որ ներկայացնում է 5-րդ...
Ի գիտություն լրատվամիջոցների 23.12.2016
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Տավուշի մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը:

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 21.12.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականները, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչներ: Բրիֆինգը բացեց և վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա ողջունեց բրիֆինգի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց նրանց մասնակցության համար: Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին, մարզպետի տեղակալը նշեց, որ վերջին բրիֆինգից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում...

Տեղի ունեցավ ռազմավարության մշակման հերթական քննարկում- սեմինարը 21.12.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ տարածքային զարգացման ռազմավարության մշակման հերթական քննարկումը: Մասնակցում էին ծրագրի կազմման ոլորտային խմբերը, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև ռազմավարության մշակմանն աջակցող Եվրամիության փորձագետները: Քննարկումը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ, ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող Լևոն Սարգսյանը: Մարզպետի տեղակալը ողջունեց քննարկման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց նրանց ներկայության...


