Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակոմ է ընդունել տնտեսվարողներին 08.06.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, շարունակելով մարզի տնտեսվարողների հետ հանդիպումների շարքը, ընդունել է Իջևանի հանքային ջրերի գործարանի սեփականատեր Ալիկ Սարգսյանին: Մարզպետը ներկայացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և վարչապետի հանձնարարականի, տեղերում բանակցություններ են վարվում արտադրական հզորություններ ունեցող, սակայն հիմա չգործող կազմակերպությունների հետ: Նպատակն է՝ ունենալ ամբողջովին համալրված տեղեկատվական բազա, որպեսզի ներդրողներին ցանկացած պահի...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Նյու Իդա չինական ընկերության ներկայացուցիչներին 08.06.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Նյու Իդա չինական ընկերության տնօրեն Լուո Գանգին և գլխավոր կառավարիչ Ցին Ճենփինին՝ նույն կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Սարգսյանի և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղեկցությամբ: Չինացի գործընկերները Տավուշի մարզում են գտնվում՜ համագործակցության եզրեր փնտրելով զբոսաշրջության, գինիների և հանքային ջրերի արտադրության ոլորտներում: Նրանք արդեն եղել էին Իջևանի գինու և կոնյակի գործարանում, ծանոթացել արտադրությանը և փորձանմուշներ վերցրել:...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08.06.2018
Հունիսի 11-ին, ժամը 17:00-ին կկայանա Այրում համայնքի ավագանու հերթական նիստը :

Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր 07.06.2018
Հունիսի 6-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանը Ենոքավանի զարգացման հիմնադրամի, ,,Ապագա ռեզորթ,, ՍՊԸ-ի, Լաստիվերի հանգստի գոտու պատասխանատուների հետ քննարկել է Ենոքավանի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման վիճակը, կատարված աշխատանքները, խնդիրներն ու անելիքները: Քննարկմանը մասնակցել է նաև տուրիզմի տարածքային զարգացման փորձագետ Պյոտր Նեմոյը: Զարգացման հիմնադրամի պատասխանատու Տիգրան Չիբուխչյանը մանրամասն մարզպետին է ներկայացրել Ենոքավանում ոլորտի զարգացմանն ուղղված...

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է տնտեսվարողներին 07.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Իջևան քաղաքում ժամանակին հզոր արտադրություններ ծավալած մեխանիկական և գորգագործական գործարանների բաժնետերեր Վրեժ Ներսիսյանին և Արթուր Խուդավերդյանին: Մարզպետ Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականներից է մարզում հնարավորինս օգտագործել առկա տնտեսական, տարածքային հզորությունները՝ համագործակցելով սեփականատերերի և ներդրողների հետ: Հանդիպմանը ներկա՝ Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված...
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության և միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին: Սևքարի մարզադպրոցի ծանրամարտի և ուժային եռամարտի մարզիչն ու գործող մարզիկը ներկայացրեց մարզաձևերից ունեցած ձեռքբերումներն ու ծրագրերը: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտը շուրջ տասը տարի է զբաղվում է ծանրամարտով, իսկ որպես մարզիչ է աշխատում 2010 թվականից: Տավուշցի մարզիկը հաջողությամբ...


