Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց ՕքսԵՋեն կազմակերպության ներկայացուցիչներին

09.07.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց ՕքսԵՋեն կազմակերպության ներկայացուցիչներին հիմնադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանի գլխավորությամբ: Քննարկվեցին կազմակերպության կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերն ու ակնկալվող համագործակցության հետ կապված հետագա անելիքները: Ներկայացվեց, որ սկասծ 2010 թվականից, Օքսֆամը, այնուհետև ՕքսԵՋենն աշխատում են Տավուշի մարզում: Միջազգային ու տեղական տարբեր կազմակերպությունների ու անհատների ֆինանսական աջակցությամբ ՕքսԵՋենի  միայն գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում Տավուշի մարզում արդեն հիմնվել և գործում են 18 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ, կառուցվել և շահագործման են հանձնվել միրգ և բանջարեղենի մթերման սառնարանային 4 համալիր, 9 չորանոց, 22 ջերմատուն: Մարզի Սևքար և Այրում համայնքներում հիմնադրվել են մրգի և հատապտուղների վերամշակման արտադրամասեր: Սրանք բոլորը միտված են համայնքներում տնտեսության զարգացմանն ու աղքատության կրճատմանը: Ջերմատները բավականին արդյունավետ գործում են, չորանոցների արդյունքը դեռ նոր է զգացվելու, քանի որ դրանք վերջերս են հանձնվել շահագործման, իսկ  արտադրամասերի լրիվ հզորությամբ գործարկման համար անհրաժեշտ են որոշակի ֆինանսական աջակցություն, աշխատանքային կապիտալ, մարքեթինգ, վաճառքներ և արտահանում:
Մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին իրականացրած ծրագրերի համար, նշեց, որ արդեն նրանց կողմից բավականին շատ հիմքեր են ստեղծվել վերոհիշյալ և շրջակա համայնքներում որոշակի աշխուժություն մտցնելու համար: Տեղեկացրեց, որ նշված խնդիրների լուծման նպատակով քննարկումներ կլինեն և համապատասխան գերատեսչությունների, և մասնավոր ներդրողների հետ : Ինչպես նաև հավաստիացրեց, որ պատրաստակամ է կազմակերպության հետ շարունակել արդյունավետ համագործակցել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09