Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Նոյեմբերյանի պետական քոլեջի աշխատակիցներին

09.07.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ ընդունելության էին եկել Նոյեմբերյանի պետական քոլեջի աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում մանկավարժները քննարկել են Նոյեմբերյանի պետական քոլեջի գործունեության շուրջ տարածված անհիմն տեղեկատվության պատճառներն ու հիմքերը: Նրանք խիստ անհանգստացած էին ստեղծված իրավիճակով և պնդում էին, որ դա մեկ անձի կողմից տարածված ապատեղեկատվություն է, ով ցանկացած միջոց օգտագործում է վարկաբեկելու քոլեջի աշխատանքն ու աշխատակիցներին: Ըստ քոլեջի մանկավարժների, իրենք՝ տնօրեն Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, և շատ համերաշխ աշխատակազմ են: Նրանք հայտնեցին, որ նամակով դիմել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, հրավիրել նրան քոլեջ՝ տեղում ծանոթանալու իրենց գործունեությանը:
Մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ Նոյեմբերյանի պետական քոլեջը ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգում գործող հաստատություն է, և մտահոգող հարցը պետք է քննարկել միայն նախարարության հետ համատեղ: Նա նշեց, որ առաջիկայում սպասվում է նախարար Հարությունյանի այցը, որի ընթացքում կանդրադառնան խնդրին: Իսկ մինչ այդ, մարզպետ Վահե Ղալումյանը հորդորեց հաստատությունում ապահովել առողջ մթնոլորտ և շարունակել բնականոն աշխատանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27