Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառման մեկնարկի արարողությանը մասնակցեց Դիլիջանի արվեստի դպրոցը

09.07.2018

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». հայկական կողմի առաջարկությամբ այս որոշումը հաստատվել էր դեռևս 2017-ի հոկտեմբերի 11-ին՝ Սոչիում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստում: Մշակութային մայրաքաղաքի տիտղոսը Գորիսին հանձնելու պաշտոնական արարողությանն ու մշակութային ամենատարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով, հուլիսի 7-ին Գորիս էր ժամանել ԱՊՀ մասնակից երկրների 150 հոգանոց պատվիրակությունը: Արցախ-Սյունիք մայրուղու վրա, ժայռերի քաղաքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանի բացմամբ հուլիսի 7-ին ազդարավեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը։ Հուշարձանի հեղինակ Սևադա Զաքարյանի խոսքով, Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված այս հուշարձանը Գորիսի, նրա բնապատկերների օրգանական շարունակությունն է: Բացման ծրագ¬րի շրջանակում անցկացվեցին նաև սրճա¬րան-գրադարանի, Սերո Խանզադյանի թանգարանի բա¬ցման, «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցման արարողությունները, հանդիպում ԱՊՀ գրողների հետ, Երևանի ջազ նվագախմբի համերգը, իսկ ԱՊՀ սիմֆոնիկ նվագա¬խմբի համերգը նշանավորվեց Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Գորի¬ս 2018. ԱՊՀ մշակութային մայրա¬քաղաք» հիմնի առաջին կատարմամբ:
Անցկաց¬վեցին նաև «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների «Դի-ջեյ Ֆեսթ» («DJ fest») փառատոները: «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվես¬տի, արհեստագործության և ձեռար¬¬վեստի ցուցա¬դրություն-տոնավա¬ճառին մասնակցություն ունեցավ նաև Դիլիջանի արվեստի դպրոցը՝ հեղինակավոր միջոցառմանը ներկայացնելով Տավուշի մարզը :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09