Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

<< Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը 25.06.2018
Այսօր << Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը: Օրվա առթիվ կենտրոնը հանդիսավոր արարողություն էր կազմակերպել, որին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ծնողներ, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի մյուս համայնքներից: 15 տարի առաջ փոքրիկ մի ծրագրով մեկնարկելով, այսօր <<Հույսի կամուրջը>> հստակ արձանագրում է, որ դարձել է...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 25.06.2018
Ս/թ հունիսի 26-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Լուսահովիտ համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով՝ Լուսահովիտ համայնքի բյուջեի փոփոխություն

Կարի նոր արտադրամաս՝ սահմանամերձ Բերքաբերում 22.06.2018
Սահմանամերձ Բերքաբերում ,,Սահման,, ՀԿ-ի նախաձեռնությամբ կարի նոր արտադրամաս է հիմնվել: Ինչպես մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀԿ-ի նախագահ Ջորջ Տաբակյանը, արտադրամասի բացումը կազմակերպության հերթական ծրագրերից է և նպատակն է աջակցել փոքր բիզնեսի զարգացմանը, որպեսզի սահմանին գտնվող գյուղում նոր աշխատատեղեր ստեղծվեն, գյուղացիները կայուն աշխատատեղ ունենան և մնան իրենց հողում: Արտադրամասի տնօրենը Սոնյա Մատինյանն է: Նա դեռ սկսած 1990-ականներից է համազգեստ կարում գյուղի սահմանապահների...

Կողբի բնակիչներն այսուհետ կունենան քաղաքացիների սպասարկման գրասենյակ 22.06.2018
Հունիսի 22-ին Կողբ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.06.2018
Սիրելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Օրը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու Ձեզ, մեկ անգամ ևս վերարժևորելու բժշկի կարևորությունը մեր կյանքում: Բոլոր ժամանակներում բժշկի մասնագիտությունը ամենահարգված ու գնահատված մասնագիտություններից է եղել, որովհետև Դուք, հավատարիմ Ձեր կոչմանը, ամենօրյա դժվարին ու ջանադիր աշխատանքով մարդկանց եք վերադարձնում ամենաթանկը՝ առողջությունը,...

Խորհրդատվական հանդիպում գնումների գործընթացի վերաբերյալ 21.06.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացրեց խորհրդատվական հանդիպում, որին մասնակցում էին այն դպրոցների հաշվապահներն ու գնումների համակարգողները, որոնք ընթացիկ և կապիտալ նորոգման հոդվածներով նախատեսված գումարներ ունեն: Գնումների գործընթացը ներկայացրին մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության գնումների համակարգողները: Հանդիպման մասնակիցներին խորհրդատվություն տրվեց...


