Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է բնապահպանների ներկայացուցիչներին

25.07.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է բնապահպանների խմբին, ովքեր վերջին շրջանում են անտառապահ նշանակվել Դիլիջանի Ազգային պարկում և լծվել են անտառապահպանության գործին: Ըստ բնապահպանների, իրենք ի սկզբանե որոշել են Ազգային պարկի օրնակով ցուց տալ, թե ինչպիսին է լինում իրական անտառապահպանությունը, սակայն նրանք, ովքեր այդ տարածքում մշտապես զբաղվել են այսպես կոչված փայտի բիզնեսով, խոչընդոտներ են ստեղծում բնապահպանների համար: Հաղարծինցիներն օրեր առաջ 40-50 հոգով ծեծի են ենթարկել 3 բնապահպանի: Իսկ Հաղարծինի բնակիչներն էլ, որոնց ներկայացուցիչները նույնպես դրանից առաջ մարզպետի մոտ ընդունելության էին, հերքում էին այդ փաստը, նշելով, որ բնապահպաններն են գյուղում հրել 90-ամյա տատիկին: Բնապահպան տղաները, որոնք տարբեր ոլորտներում կայացած մասնագետներ են, ամբողջությամբ հերքեցին դա: Ավելին, նշեցին, որ իրենց թիմի անդամների վրա, որոնց մեջ նաև կին է եղել, երկրորդ հարձակումն է եղել Հաղարծնի բնակիչների կողմից: Ցավով նշում էին, որ բնապահպանները ծեծի են ենթարկվել ոստիկանների ներկայությամբ, որոնցից միջամտող չի եղել: Ըստ բնապահպանների, ստացվում է, որ իրենք, իրենց ընկերները, կամավորները թողել են ամեն ինչ, իրենց կյանքի գնով փորձում են պահպանել անտառը, իսկ Ազգային պարկն ու ոստիկանությունը չեն օժանդակում դրան: Բնակիչներն էլ իրենց հերթին բողոքում են բնապահպանների պահվածքից, հատկապես դժգոհություն կա, որ նրանք անօդաչու թռչող սարքերով /դրոններով/ նկարահանում են տների բակերն առանց զգուշացնելու տերերին: Այդպիսով փորձում են պարզել, թե ով ինչքան փայտ է կուտակել: Ըստ բնակիչների դա ակնհայտ օրենքի խախտում է:
Մարզպետ Վահե Ղալումյանը լսեց նրանց, կարևորեց այն աշխատանքը, որ նրանք կատարում են: Սակայն նշեց որ Հաղարծին բնակավայրում այս օրերին լարված իրավիճակ է ստեղծվել, ինչն անթույլատրելի է: Բնակիչները բողոքի ակցիաներ են անում, միջպետական ճանապարհն են փակում:
Մարզպետը հորդորեց բնապահպաններին իրենց գործունեությունը ծավալել միայն Ազգային պարկի տարածքում: Մարզպետ Վահե Ղալումյանը շեշտեց, որ պետք է հնարավորինս թուլացնել այս լարված իրավիճակը, աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի նման երևույթներ չլինեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26