Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են ճանապարհների սպասարկման խնդիրները

26.07.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում  տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ճանապարհաշինական կազմակերպությունների և պետավտոտեսչության ներկայացուցիչները: Քննարկվել են ճանապարհների սպասարկման որակի բարելավման հետ կապված հարցեր: Մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ այսուհետ խիստ ուշադիր ենք լինելու այն պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին, որոնք ստանձնել են ճանապարհաշինական կազմակերպությունները: Հատուկ այդ նպատակով ժամանակ առ ժամանակ մասնագիտական խմբի, հանձնաժողովի շրջայց է կազմակերպվելու: Նշվել է, որ խիստ համագործակցություն պետք է լինի պետավտոտեսչության հետ, քանի որ նրանց աշխատակիցները միշտ ճանապարհներին են և առաջինն են նկատում առկա խնդիրները: Պետավտոտեսչությանը նաև հորդորել է, որպեսզի ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ ճանապարհային կողնակների վնասման փաստերը նույնպես պատշաճ ձևով ձևակերպվեն և համապատասխան կառույցներին ներկայացվեն, քանի որ սպասարկող կազմակերպությունները միայն այդ նպատակով գումարի հատկացման դեպքում կարող են վերականգնել դրանք: Մարզպետը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև միջպետական ճանապարհների այն հատվածների աղբահանության, սպասարկման խնդիրների վրա, որոնք անցնում են որևէ համայնքի տարածքով: Սովորաբար համայնքապետարանը կարծում է, որ գործը պիտի կատարի սպասարկող կազմակերպությունը, իսկ վերջինս էլ կարծում է, թե դա համայնքի խնդիրն է, և հարցը մնում է չլուծված:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն է լսվել նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքի մասին :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57