Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

17.10.2018

   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նորոգման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։
 Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար. աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։
  Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։
 Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաև նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կմ-ից մինչև 118,300-րդ կմ հատվածը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18