Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց դասընթաց ,,Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում,, ծրագրի շրջանակներում

19.10.2018

  Հայկական կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՓԳՀ/ գրասենյակի աջակցությամբ 2018 թվականին իրականացնում է ,,Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում,, ծրագիրը՝ նպատակ ունենալով բարելավել ապաստան հայցողների ընդունելության պայմանները, խթանել փախստականաբնակ համայնքների ուժեղացումը, շահառուների իրազեկման բարձրացումը և նրանց տեղական ինտեգրումը, ինչպես նաև բարելավել ՀՀ տարածքի մուտքի պայմանները և պահպանել չվերադարձելիության սկզբունքը, ինչպես նաև աշխատել սեռական և գենդերային բռնությունների արձագանքման և կանխարգելման ոլորտներում:
 Ծրագրի շրջանակներում այսօր Հայկական կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աջակցությամբ մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացվեց դասընթաց, որին մասնակցում էին մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ: Դասընթացին Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի ծրագրի մասնագետ Կարեն Խաչատրյանը ներկայացրեց փախստականների պաշտպանության միջազգայն և ազգային չափորոշիչները, անդրադարձավ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից 2018թ. ֆինանսավորվող ծրագրերին: Այնուհետև տեղի ունեցավ դեպքերի քննարկում, որը վարեց ծրագրի ավագ օգնական Աննա Հայրապետյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09