Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<< Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը

25.06.2018

Այսօր << Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը նշեց 15-րդ տարեդարձը: Օրվա առթիվ կենտրոնը հանդիսավոր արարողություն էր կազմակերպել, որին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ծնողներ, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից ու մարզի մյուս համայնքներից: 15 տարի առաջ փոքրիկ մի ծրագրով մեկնարկելով, այսօր <<Հույսի կամուրջը>> հստակ արձանագրում է, որ դարձել է ներառական գաղափարի կրողը, դրա տարածողն ամբողջ մարզում և արդեն նաև՝ հանրապետությունում: Մի ամբողջ սերունդ է կրթվել, դաստիարակվել այս կենտրոնում, ովքեր արդեն իրենց վառ օրինակով ոգևորում են առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին:
ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, մարզպետ Վահե Ղալումյանի, մարզպետարանի ամբողջ աշխատակազմի անունից շնորհավորեց <<Հույսի կամուրջին>> և  նրա ամբողջ աշխատակազմին  հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ նրանք բոլորը ոչ թե աշխատանք, այլ առաքելություն են իրականացնում: <<Դուք ձեր սիրով սեր եք ստեղծում ու սեր եք սերմանում՝ քարոզելով հավասար հնարավորություններ>>,- ասաց Վարդան Ալեքսանյանը:
Միջոցառումը բովանդակալից էր, համեմված կենտրոնի երեխաների գեղարվեստական կատարումներով և, իհարկե, հյուրերի շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27