Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրենին և համայնքի հոգևոր հովվին

25.06.2018


  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Կողբի գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն, նկարիչ Կարո Ղուլիջանյանին և համայնքի հոգևոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանին: Գեղարվեստի դպրոցի տնօրենը և հոգևոր հայրը, ովքեր համատեղ ծրագրեր են իրականացնում դպրոցում, մարզպետին են ներկայացրել ինչպես իրենց ընթացիկ աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը: Կարո Ղուլիջանյանը մարզպետին է ներկայացրել նաև նմուշներ դպրոցում պատրաստված աշխատանքներից և տեղեկացրել, որ հուլիսի 1-ից Կողբում կմեկնարկի մեկամսյա պլեներ-սիմպոզիումը, որին հրավիրված են մասնակիցներ թե Հայաստանից և թե արտերկրից: Մարզպետը կաևորել է արվեստի դպրոցի գործունեությունը՝ նշելով, որ այն մեծ խթան է ոչ միայն մարզի մշակութային կյանքի աշխուժացման համար, այլև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ներկայացվող ծրագրերի իրականացմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27