Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դիտավանում տեղի է ունեցել նորակառույց մարզադահլիճի բացման արարողություն 24.08.2018
Այսօր Դիտավան համայնքում տեղի է ունեցել դպրոցի մարզադահլիճի հանդիսավոր բացումը, որը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Արմեն և Նատիա Էքսիրճյանների միջոցներով: Տեղի է ունեցել նաև բարերար Արմեն Էքսիրճյանի հիշատակին կառուցված հուշաքարի բացում: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով շնորհավորելով դիտավանցիներին նման մարզադահլիճ նվեր ստանալու համար, նաև իր շնորհակալությունն է հայտնել այն մեծածավալ բարեգործության համար, որ իրականացնում է Էքսիրճյան ընտանիքը Դիտավանում:...
Այսօր տեղի ունեցավ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի հիմնանորոգված շենքի նորամուտի հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Տավուշի մարզպետը, ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումն սկսվեց տնօրհնեքի...

Մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանում 23.08.2018
Օգոստոսի 22-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանի համայնքապետարանում: Ընդունելությանը մասնակցել են 37 քաղաքացիներ Նոյեմբերյանից, Կողբից, Հաղթանակից, Բերդավանից, Բարեկամավանից, Լճկաձորից, Բաղանիսից, Ոսկեվանից, Այրումից, Բագրատաշենից, Պտղավանից, Ջուջևանից և Կոթիից: Դրամական աջակցության խնդրանքով մարզպետին դիմած 16 քաղաքացիներին էլ տրվել է դրական պատասխան: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 6 քաղաքացիներին ասվել է, որ ներկայացնեն իրենց...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.08.2018
2018 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 10:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա Խաշթառակ համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Խաշթառակ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում 0,02002 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխությունը հաստատելու մասին: 2. 2018թ. համար Խաշթառակ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող օտարման ենթակա գույքի ցանկը հաստատելու մասին:

Մարզպետը տեղում է քննարկել խնդիրը 22.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ, տեղում ուսումնասիրել և քննարկել Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի կոյուղու խափանման, կոյուղաջրերի բաց հոսքի, հակասանիտարական վիճակի մասին հարցը, որի վերաբերյալ օգոստոսի 20-ի համարում ,,Այրում քաղաքում բնակիչները խեղդվում են կոյուղաջրերի գարշահոտից,, վերտառությամբ հրապարակում էր տեղադրել aravot.am լրատվական կայքը:...

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ ԲԱՂԱՆԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻՆ 22.08.2018
Այսօր Բաղանիսում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է ՄԱԿ-ի ծրագրով հիմնված ընկուզենու, պնդուկի և հոնենու ինտենսիվ այգիներում իրականացվող աշխատանքներին: Այգիների մի մասը հիմնվել է անցած տարի, մի մասն էլ այս տարի: Դրանք ապահովված են ոռոգման կաթիլային համակարգով: Մարզպետը զրուցել է շահառուների հետ, լսել նրանց կարծիքները ավանդական այգուց տարբերվող նոր տիպի այգիների մասին, որոնք առանձնանում են կիրառվող նոր տեխնոլոգիաներով, ջրի պաշարների զգալի խնայողությամբ, փոքր տարածքից ավելի շատ բերքի...


