Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազատամուտում չկայացավ ավագանու հերթական նիստը

03.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին նշանակված էր Ազատամուտ համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Ազատամուտ համայնքի 2018 թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին:
2. Ազատամուտ համայնքի 2018 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4. Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծում ներառված Ազատամուտ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին:
5. ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին:
6. Տավուշի մարզի Ազատամուտ գյուղական համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 1-ին փողոցի թիվ 18 շենքի թիվ 17 բնակարանը անհատույց օտարելու մասին:
7. Ազատամուտ համայնքի 2018 թ. բյուջեի 2-րդ եռամսյակի կատարողական հաշվետվության մասին համայնքի ղեկավարի հաղորդումը:
Քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը գտնվում է հերթական արձակուրդում, նիստը պետք է վարեր համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Բալասյանը: Նիստին ներկա գտնվելու համար Ազատամուտ էին գործուղվել նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Սակայն ավագանու նիստին ներկայացել էին համայնքի ավագանու 9 անդամներից միայն 4-ը: Քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ: Ավագանու անդամների 1/3-ի պահանջով նույն օրակարգով նիստ նշանակվեց հոկտեմբերի 5-ին: 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18