Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծանոթություն սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարվող շինարարությունների ընթացքին

15.11.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյան կատարած աշխատանքային այցի ընթացքում հետևել է պետության կողմից հայտարարված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին:
Ծրագրերից մեկով Նոյեմբերյան քաղաքում հիմնանորոգվում է Զորավար Անդրանիկի փողոցի 536 մ բանուկ մասը: Փողոցն իր տեսակով բացառիկ է լինելու, քանի որ այնտեղ սալահատակը կատարվելու է տուֆ քարից: Շինարարությունը մեկնարկել է օգոստոսի 15-ին, ծրագրված է, որ այն կավարտվի տարեվերջին: Ծրագրի նախագծային արժեքը կազմել է 31,6 մլն դրամ, սակայն մրցութային գինը 23 մլն 280 000 դրամ է: Նոյեմբերյան համայնքը վճարել է նախագծային արժեքի 60 տոկոսը՝ 19 մլն դրամ, իսկ ՀՀ կառավարությունը՝ մնացյալ 40 տոկոսը:
Հաջորդ ծրագիրը, որի իրականացման գործընթացին մոտիկից ծանոթացել է մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյանի քաղաքային շուկայի կառուցումն է: Ինչպես տեղեկացրել են համայնքապետարանից, ծրագիրն ավարտին է հասցվելու 3 տարվա ընթացքում: Հիմա ընթացքի մեջ են առաջին փուլի աշխատանքները, որոնց կատարման արդյունքում կառուցվելու են բացօթյա տաղավարները, ենթակառուցվածքներն ու ցանկապատը: Այսքանի համար նախագծային արժեքը կազմել է 38 մլն դրամ, շինարարական կազմակերպությունը մրցույթը շահել է 26 մլն 800 000 դրամով, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ 40 տոկոսը՝ 10 մլն 700 000 դրամը, համայնքը:
Շուկայի 2-րդ փուլի ծրագիրը կիրականացվի հաջորդ տարի, որի շրջանակում կկառուցվի փակ հատվածը: Շինարարությունը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին, կավարտվի տարեվերջին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26