Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց

15.11.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է մարզի Այրում համայնքում: Ընդհանուր առմամբ տեղում քննարկվել են որոշ համայնքային խնդիրներ: Նշվել է, որ արդեն ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և առաջիկայում, առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում, համայնքում կկատարվեն մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսված է Բագրատաշեն գյուղում <<Զեյթուն թիվ 1>> ճնշումային խողովակաշարի վերակառուցումը, Դեբեդավանում  խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը և միացումը <<Լորի բերդ>> ջրատարին: Սուբվենցիոն ծրագրերի մեջ ընդգրկված են նաև Այրումի դպրոցի դասասենյակների հիմնանորոգումն ու ջեռուցման համակարգի տեղադրումը: Համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը տեղեկացրել է, որ արդեն սկսվել է աշխատանքների կատարման համար մրցույթների անցկացման գործընթացը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03