Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Բերդավանի գինու գործարանի արտադրական գործընթացին 27.08.2018
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Բերդավանի գինու գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին, պահածոների արտադրությանը, խաղողի ընդունման և վերամշակման նախապատրաստական աշխատանքներին: ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը մարզպետին է ներկայացրել տեղեկատվություն ընդունվող խաղողի քանակության, խաղողի ընդունման նախատեսվող գների, ինչպես նաև պահածոների արտադրության համար ընդունվող այլ գյուղատնտեսական մթերքների վերաբերյալ, նշել, որ բացի խաղողից...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 27.08.2018
2018թ. օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Լուսահովիտ համայնքի ավագանու թիվ 15 նիստը հետևյալ օրակարգով. 1. Լուսահովիտ համայնքի 2018 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը: 2. Սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու մասին:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 27.08.2018
Օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա Դիլիջան համայնքի ավագանու նիստը: Կապահովվի նիստի ուղիղ հեռարձակումը:

Մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Գետահովիտ համայնք 27.08.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գետահովիտ համայնքում: Մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանի, համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանի հետ գյուղապետարանում քննարկել են համայնքին վերաբերող մի շարք խնդիրներ, ներկայացվել են առաջնահերթությունները: Մարզպետը այցի շրջանակներում ծանոթացել է նաև համայնքի տարածքում գործող ,,Գետահովիտ ռեզորթի,, պայմաններին ու հնարավորություններին:
Ի գիտություն լրատվամիջոցների ներկայացուցիչների 25.08.2018
Տեղեկացնում ենք Ձեզ, որ օգոստոսի 27-ին, ժամը 17:30-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը: Ներկա է լինելու նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Աչաջրում տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն 25.08.2018
Այսօր Աչաջրում տեղի ունեցած մեծ իրադարձությունը գյուղ էր բերել հանրապետությունում ու հանրապետությունից դուրս ապրող բազմաթիվ աչաջրեցիների՝ մասնակցելու Արցախյան ազատմարտում զոհված աչաջրեցիների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հանուն հայրենի Արցախի ազատագրման իրենց կյանքն են զոհել 11 աչաջրեցիներ: Խաչքար-հուշարձանը կառուցվել է ,,Աչաջուր,, ջոկատի նախաձեռնությամբ՝ աջակցությամբ գյուղի զավակներ Վաչիկ Քոքոբելյանի, Արտյոմ Կարապետյանի ու Հրայր Ղալթախչյանի:...


