Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Հովք բնակավայր 30.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Դիլիջան համայնքի Հովք բնակավայր՝ տեղում ծանոթանալու քաղաքացի Սերյոժա Գևորգյանի խնդիրներին, ով Երևանի բնակիչ է, սակայն բարձր բերքատվությամբ մոշի ինտենսիվ օրգանիկ այգի հիմնելու նպատակով 2017թ. դեկտեմբերից Հովքում վարձակալել է 6,2 հա հողատարածք: Քննարկմանը մասնակցել է նաև համայնքի վարչական ղեկավարը, մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պատասխանատուն: Իր տեղեկացմամբ մինչ օրս վարձակալված տարածքում Սերյոժա Գևորգյանը կատարել է...
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր: ...

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին 29.08.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Իջևանի ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին: Ակումբի նախագահը մարզպետի մոտ հանդիպման էր եկել ուրախալի լուրով. 2017-2018-ի Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում ,,Նիկարմ-01,, թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ 2-րդ տեղից հետ մնալով ընդամենը մեկ միավորով: Թիմի անդամ Ռազմիկ Չոբանյանը ճանաչվել է առաջնության լավագույն կիսապաշտպան, Իսկ Ռուդոլֆ Խաչատրյանը՝ մինչև 16-Բ առաջնության լավագույն պաշտպան: Նույն...
Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միսակ Մելքումյանի և ,,Իջևաննախ,, նախագծային կազմակերպության ղեկավար Միշա Համզյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում մարզի հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ: ՀՀ կառավարության կողմից մարզին կտրամադրվի շուրջ 515,5 մլն. դրամ 23 շինարարական աշխատանքներ իրականացնելու համար և 33,5 դրամ համայնքների...

Ավանդական խորհրդակցությունը՝ նոր ձևաչափով 28.08.2018
Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ուսուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Խորհրդակցությունն ավանդական էր, սակայն ձևաչափը նորույթ էր մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մասնակցությամբ խորհրդակցությունը, նախարարի առաջարկով, անցել է անմիջական քննարկման մեթոդով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրենց կողմից նախատեսվող ծրագրերն ու հանրակրթության զարգացման...

Մարզպետը ծանոթացել է Իջևանի ՍԱՏԳ-ի աշխատանքներին 28.08.2018
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն օգոստոսի 27-ին այցելել է մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն /ՍԱՏԳ/: Մարզի ղեկավարը հանդիպել է գործակալության աշխատակիցների, ինչպես նաև գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Յոլչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքների արդյունավետ կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում քաղաքացիների հաշվառմանն ու նպաստների նշանակմանը վերաբերող:


