Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր մարզպետ Վահե Ղալումյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն

17.09.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է 32 քաղաքացի Իջևան, Գանձաքար, Վազաշեն, Ազատամուտ, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր, Այգեհովիտ համայնքներից և Դիլիջան համայնքի Հաղարծին, Գոշ բնակավայրերից: Ընդունելությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Կարեն Խուդավերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքացիների գերակշիռ մասը՝ 19 հոգի, մարզպետին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Աշխատանքի հարցով դիմել էր 4 քաղաքացի: Նրանցից Իջևանի թիվ 5 դպրոցում երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող Լուսաբեր Ղազարյանը մարզպետին էր դիմել աշխատանքում վերականգնվելու խնդրանքով՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք իրեն անարդարացի կերպով են ազատել աշխատանքից: Նա նույնիսկ բոլորի ներկայությամբ իր հանրապետական կուսակցության անդամատոմսից պոկել է նկարը: Հողի հետ կապված խնդիրներով 3 քաղաքացի էր դիմել մարզպետին: 2 հոգու խնդրանք առողջական խնդիրները կարգավորելու հարցով էր: Մեկական քաղաքացիներ էլ դիմել էին թոշակի վերականգնման, բնակարանային պայմանների բարելավման և վթարային տան հետ կապված հարցերով: 1 քաղաքացի էլ առաջարկով էր եկել ընդունելության. Եվգենյա Քալանթարյանը առաջարկում էր Այգեհովիտ գյուղի ամբուլատորիան անվանակոչել իր պապի՝ 1849 թվականին ծնված Ստեփան Քալանթարյանի անունով, ով ժամանակին եղել է ճանաչված վիրաբույժ, դոկտոր պրոֆեսոր, դասավանդել Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, եղել Նիկոլաևյան գնդի վիրաբույժը, նաև բժշկել է Նիկոլայ ցարին:
 Մարզպետը դրամական աջակցության խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումներին տեղում տվել է դրական պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրության և քննարկման ենթակա դիմումները հաշվառվել են մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16