Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը

17.09.2018

  Աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նախարարն այցն սկսել է Իջևանի գինու, կոնյակի գործարանից: Տավուշի մարզպետի ուղեկցությամբ Արթուր Խաչատրյանը շրջել է գործարանում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մթերման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն այսօրվանից սկսել է խաղողի մթերումը: Խաղողը կմթերվի սկսած կիլոգրամը 140 դրամից մինչև 190 դրամ:
  Այնուհետև Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, գյուղնախարարության անասնաբուժական սանիտարիայի սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերյոժա Քամալյանը, սննդամթերքի անվտանգության ծառայության Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Վասիլ Գալստյանը, գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Տավուշի մարզային կառույցի ղեկավար Զարմայր Մարդանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Խորհրդակցությունը բացել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր: Նախարարը նախ տեղեկացրել է, որ հունիսին դադարեցված դիզվառելիքի պետական աջակցության ծրագրերը կառավարության որոշմամբ երկարացվել են մինչև նոյեմբերի 30-ը: Այնուհետև անդրադարձել է սահմանամերձ համայնքներին և բնակավայրերին 1 հեկտարին 60 հազար դրամ տրամադրվելիք սուբսիդիաների հարցին: Ծառայությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել թե իրենց աշխատանքները և թե առկա խնդիրները: Կարևորվել է համայնքներն սպասարկող անասնաբույժների հաստիքների հարցը: Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործունեությանը և հետագա աշխատանքների բարելավմանը, ինչպես նաև կոոպերատիվների աշխատանքի արդյունավետությանն ու այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47