Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 08.09.2018
Վաղ առավոտից Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Մարդիկ մեծ սիրով մասնակցում են իրենց շրջակայքը, իրենց համայնքը մաքրելու ու բարեկարգելու գործընթացին: Տավուշի մարզպետարանի աշխատակիցները շաբաթօրյակն սկսել են մարզպետարանի շենքի ու հարակից տարածքները մաքրելու գործից:

Համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում են Ռազմական ոստիկանության աշխատակիցները 08.09.2018
Ռազմական ոստիկանության Տավուշի մարզային աշխատակիցները՝ թվով 15 սպա և զինվոր, մասնակցում են համապետական շաբաթօրյակի աշխատանքներին: Մաքրման աշխատանքներ են կատարում միջպետական ճանապարհից դեպի Մայր Հայաստան արձան տանող աստիճաններին ու հարակից տարածքում:

Իջևանի համայնքապետարանի մասնակցությունը համապետական շաբաթօրյակին 08.09.2018
Համապետական շաբաթօրյակին բավականին արդյունավետ է նախապատրաստվել Իջևանի համայնքապետարանը: Քաղաքապետարանից և նրա ենթակա կազմակերպություններից շաբաթօրյակին մասնակցում է շուրջ 250 աշխատակից, աղբահավաքման և սանիտարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով առկա է 12 միավոր տեխնիկա։ Աշխատանքներին ակտիվորեն են մասնակցում քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները։ Անկախության փողոցի ողջ երկայնքով և Շատրվանների հրապարակում տեղադրվել են համայնքապետարանի միջոցներով՝ քարարտից ձեռք բերված...

Համապետական շաբաթօրյակի ընթացքը Խաշթառակ համայնքում 08.09.2018
Համապետական շաբաթօրյակի են դուրս եկել Խաշթառակ համայնքի ներկայացուցիչները, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի մասնակցությունը շաբաթօրյակին 08.09.2018
Համապետական շաբաթօրյակին մասնակցում են Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի 151 աշակերտներն ու աշխատակազմը՝ թվով 31 հոգի:

Համապետական շաբաթօրյակի ընթացքն Այգեհովիտ համայնքում 08.09.2018
Այգեհովիտ համայնքի ներկայացուցիչները նույնպես դուրս են եկել համապետական շաբաթօրյակի:


