Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկեց մարզում համապետական շաբաթօրյակի անցկացման հետ կապված հարցեր

Մարզպետը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկեց մարզում համապետական շաբաթօրյակի անցկացման հետ կապված հարցեր 06.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանում հրավիրված քննարկմանը, որը վարեց մարզպետ Վահե Ղալումյանը, մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էին մարզպետի տեղակալներ Վարդան Ալեքսանյանը և Տիգրան Թամրազյանը: Քննարկումն ընթացավ Տավուշի մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման շուրջ: Շաբաթօրյակն ավելի արդյունավետ կազմակերպելու և բոլորի ներգրավվածությունն ապահովելու նպատակով եղան հետաքրքիր առաջարկներ:...

Քննարկվել են ընդհանուր կրթական ծրագրերին վերաբերող հարցեր

Քննարկվել են ընդհանուր կրթական ծրագրերին վերաբերող հարցեր 06.09.2018

   Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորած աշխատանքային խմբին, որի կազմում էին հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը, վարչության տեսուչ Արմենուհի Բարսեղյանը և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վարդուհի Պետրոսյանը: Քննարկվել են ընդհանուր կրթական ծրագրերին վերաբերող հարցեր: Նաև մարզպետին տեղեկատվություն է ներկայացվել տեսչության 2018 թվականի գործունեության ծրագրով նախատեսված առաջիկա...

Կյանքից հեռացել է Ջեմմա Գուրգենի Անանյանը

Կյանքից հեռացել է Ջեմմա Գուրգենի Անանյանը 05.09.2018

  Սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Գուրգենի Անանյանը: Ծնվել է 1931թ. հունիսի 9-ին Իջևանում: Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը` մանկավարժի որակավորմամբ:1951-ից աշխատել է Իջևանում որպես ուսուցիչ, 1959-ից ՀԿԿ Իջեւանի շրջկոմի քարտուղարն էր, 1965-ից` երկրորդ քարտուղարը, 1983-ին աշխատել է որպես ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար: 1977-ին եւ 1990-ին ընտրվել է Իջեւանի շրջխորհրդի նախագահ: 1986-90թ.թ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.09.2018

  2018 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 16:00-ին, կգումարվի Գանձաքար համայնքի ավագանու թիվ 29 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Գանձաքարի դպրոցի ճաշարանի վերանորոգման համար համայնքից 5 տոկոս՝ 275000 դրամ ներդրում կատարելու մասին: 3. Համայնքի բնակավայրի այլ հողերի գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ:  

Իսրայելցի գործարարները Տավուշի մարզպետի հետ քննարկել են նուշի այգիների հիմնման նախագիծը

Իսրայելցի գործարարները Տավուշի մարզպետի հետ քննարկել են նուշի այգիների հիմնման նախագիծը 05.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Իսրայելի պատվիրակությանը՝ VELVET HOLDING-ի տնօրեն Արթուր Շատվորյանի ուղեկցությամբ: Իսրայելցի գործարարները մարզպետի հետ քննարկել են նուշի այգիների հիմնման նախագիծը, որը նախատեսում են իրականացնել Նոյեմբերյանի տարածաշրջանում: Նշվել է, որ նախագծի իրականացման վերահսկողությունը սահմանելու է իսրայելյան ,,BAR LEV NET GROUP,, կազմակերպությունը, որի ղեկավար Ահարոն Գագուլաշվիլին էլ մանրամասն մարզպետին է ներկայացրել ծրագիրը: ,,BAR LEV NET...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.09.2018

    Հարգելի տավուշցիներ   Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա <<Մաքուր Հայաստան>> համապետական շաբաթօրյակ, որի նախապատրաստական աշխատանքները Տավուշի մարզում արդեն ավարտված են: Շաբաթօրյակի իրականացման գործողությունների ծրագրին ու սխեմաներին մանրամասն կարող եք ծանոթանալ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Տեղեկատվական կենտրոն>> բաժնի <<Մաքուր Հայաստան>>  էջում:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06