Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սկսել է գործել Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին

10.10.2018

Այսօր Հաղարծին գյուղի տարածքում  բացվել է Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին: Այն  ունի 700 քառ.մետր տարածք  և ավտոպարկի սպասարկման տեխնիկական բոլոր հնարավորությունները: Առայժմ կայանատեղիում սպասարկվելու են կոմունալ  ծառայության 11 միավոր տեխնիկան: Կայանատեղին կառուցվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի» շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ

Բացման արարողությանը մասնակցել են և իրադարձության առթիվ  խոսք  են ասել  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,  ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը,  ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ ԴԵ Բորա Գիյզերը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Կարևորել են ԱՄՆ կառավարության օժանդակությունը  Դիլիջան համայնքում խոշոր ծրագրի իրականացման  գործում: Նույն ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Դիլիջան համայնքին են տրամադրվել 11 միավոր մեքենասարքավորում, համայնքի 4 դպրոցում բացվել են ինժեներական լաբորատորիաներ, միջոցներ են հատկացվել 250 աղբամանի ձեռքբերման և աղբամանների հարթակների կառուցման համար:

Մինչև տարեվերջ նույնպես  համայնքը կստանա 2 գյուղատնտեսական տրակտոր՝ անհրաժեշտ  գործիքներով, իսկ 2019-ի սկզբին՝ 1 միավոր բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27