Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացել է մարզին բնորոշ ցուցանմուշներով

09.10.2018

  Հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդի նիստով մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Երեւանում գործող Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում են մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը, զբոսաշրջային հնարավորությունները, արվեստն  ու մշակույթը:
 Տավուշի մարզի տաղավարում ներկայացվել են տարածաշրջանին հատուկ գինեգործության, փայտի փորագրության, արտադրվող գյուղմթերքների նմուշներ: Տավուշի մարզի տաղավար է այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ծանոթացել մարզին բնորոշ ցուցանմուշներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05