Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկումը ծավալվեց Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ

08.04.2019

  Ապրիլի 6-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մշակույթի ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը: Նիստին մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և մշակույթի ոլորտի փորձագետ Նվարդ Անդրեասյանը: Քննարկումը ապրիլի 27-ին կայանալիք Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ էր: Մարզպետը ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է դրվեն աշխատանքների հիմքում: Առաջին՝ տոնի կայացմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար, այնուհետև՝ պետք է աշխատել, որ մշակութային ռեսուրսները առավելագույնս օգտագործվեն և երրորդ՝ տոնը պիտի հասանելի լինի մարզի յուրաքանչյուր քաղաքացու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց օրվա հիմնական ծրագիրն ու միջոցառումների շարքը: Ծրագրում ներառված են ծառատունկի աշխատանքներ, մարզական միջոցառումներ, հանրային քննարկումներ, մարզի կոլորիտը, վարք ու բարքը ներկայացնող ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ ու ներկայացումներ, գրքի շնորհանդեսներ, համերգային հարուստ ծրագիր ու տոնական հրավառություն: Մի խոսքով, տավուշցիներին սպասվում է բազմաթիվ միջոցառումներով հագեցած, ուրախ ու հետաքրքիր տոնական օր: Ծրագրի կետերի վերաբերյալ մարզպետը նաև իր նկատառումները ներկայացրեց: Նշեց, որ միջոցառման քարտեզ կձևավորվի, կլինեն ցուցանակներ, հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն սահմանամերձ համայնքներն ու փոքր գյուղերը, կարևորեց տոնական օրվա ընթացքում ներքին տրանսպորտի կազմակերպման ու իրազեկման աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59