Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Ենոքավանի մաստեր պլանի նախագծի առաջին փուլի աշխատանքները

05.04.2019

  Ապրիլի 4-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ենոքավան համայնքի մաստեր պլանի նախագծային աշխատանքների մրցույթը շահած վրացական նախագծային կազմակերպության աշխատանքային խմբի հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն հայտնեց իրականացվող աշխատանքների համար, կարևորեց նախախծի անհրաժեշտությունը թե տարածաշրջանի և թե երկրի զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ շատ կարևոր գործի սկիզբ է դրվել, որը կարող է նախադեպ հանդիսանալ նոր նախագծերի զարգացման համար: Միաժամանակ նշեց համագործակցության կարևորությունը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
 Իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` GeoGraphic ընկերության տնօրեն Գեորգի Գոթսիրիձեն նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են ստանձնել նախագիծը, որովհետև Ենոքավան համայնքի մաստեր պլանը ընկերության առաջին միջազգային նախագիծն է, և պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում` հաշվի առնելով նաև, որ ընկերությունը ներկայացնում է հենց իր երկիրը: Այնուհետև մանրամասն ներկայացվեցին նախագծի բաղադրիչներն ու մեթոդաբանությունը:
 Նախագծի տնտեսական ու բիզնես հատվածին անդրադարձավ ծրագրում ներգրավված Colliers International Georgia կազմակերպության ղեկավար Լևան Գվամաձեն: GeoGraphic ընկերության թիմի աշխատանքների համակարգող Վլադիմիր Վարդոսանիձեն իր խոսքում Ենոքավան համայնքի մաստեր պլանի նախագիծը գնահատեց որպես մասնավոր-պետական հատված համագործակցության լավագույն օրինակ և նշեց, որ, հաշվի առնելով տեղի բնակլիմայական պայմանները, հետաքրքիր կլինի, որ Ենոքավանը դիտարկվի նաև առողջարանի կարգավիճակ տրամադրելու տեսանկյունից։ Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մարզպետ Հայկ Չոբանյանը նախագծում առաջին հերթին կարևոր համարեց կենտրոնացումը տնտեսության վրա՝ տնտեսական արդյունքների ակնկալիքով:
  Աշխատանքային խումբն այսօր աշխատանքները շարունակում է Ենոքավանում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03