Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հաղթող է ճանաչվել ,,Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ,, անվանակարգում 22.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացված «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին Տավուշի մարզից մասնակցել են համապատասխանաբար Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Նինա Պողոսյանը և Գետահովիտի մանկապարտեզի դաստիարակչուհի Շողիկ Աղինյանը, ովքեր հաղթել էին մրցույթների մարզային փուլում: Նրանցից...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 22.11.2018
2018 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. ՀՀ Տավուշի մարզի Դիտավան համայնքի վարչական տարածքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին: 2. Դիտավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 3. 2018 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու...

Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված միջոցառմանը 21.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Ողջունելով մասնաճյուղի ուսանողությանը, մարզպետն իր խոսքում կարևորել է երիտասարդության դերը մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում, նշել, որ ժամանակի պահանջներին համահունչ գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով միայն հնարավոր կլինի հաղթարել պետության առջև ծառացած մարտահրավերները: Շնորհավորական իր խոսքում մարզպետը կարևորել է նաև...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 21.11.2018
2018 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Ն. Ծաղկավան համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով. 1. Ն. Ծաղկավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 2. Ն. Ծաղկավան համայնքում 2019թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Ն. Ծաղկավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 19.11.2018
2018 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա Աճարկուտ համայնքի ավագանու թիվ 10 նիստը հետևյալ օրակարգով. 1. Աճարկուտ համայնքի 2018 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարողականի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:

Հիմնանորոգվել է Սևքար համայնքի մշակույթի տան դահլիճը 19.11.2018
Հիմնանորգվել են Սևքար համայնքի մշակույթի տան դահլիճը, ճեմասրահը և ևս մեկ սենյակ՝ նախատեսված աշխատակիցների համար: Աշխատանքը կատարվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Նախագծային արժեքը կազմել է 13,004 մլն, շինարարությունն իրականացվել է 12 մլն դրամ մրցութային գնով: Սուբվենցիոն ծրագրերի համար սահմանված կանոնների համաձայն նախատեսված գումարի 60 տոկոսը վճարել է համայնքապետարանը սեփական բյուջեից, իսկ 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:


