Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում

25.01.2019

 Այսօր Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Սամվել Ռուբենյանը և Տիգրան Թամրազյանը: Քննարկմանը մասնակցում էին Իջևանի քաղաքապետը, քաղաքապետարանի պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, Իջևան քաղաքի բնակիչներ: Քննարկման մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը: Քննարկվող թեման վերաբերում էր Իջևան քաղաքի աղբահանության ու սանմաքրման հարցերին: Բարձրացված հարցերը մասնավորապես վերաբերում էին Աղստևի աղտոտվածության, թաղամասերում աղբամանների բացակայության ու աղբահանության կազմակերպման խնդիրներին: Առաջարկվեցին լուծման մի շարք տարբերակներ: Արված բոլոր առաջարկությունների հիմքում քաղաքացիների մեջ քաղաքային կենցաղավարության մշակույթի ձևավորման և մարդկանց իրավագիտակցության բարձրացման հարցն էր. բոլոր տնտեսվարողները, քաղաքի բնակիչները առաջին հերթին պետք է սովորեն, որ աղբը չի կարելի թափել չնախատեսված վայրում: Սա էր քննարկման հիմնական շեշտադրումը: Քննարկման ավարտին արձանագրվեցին մի շարք առաջարկներ: Մասնավորապես, որ աղբը գետը թափող, քաղաքն աղտոտող տնտեսվարողները, բնակիչները ենթարկվեն վարչական պատասխանատվության, և նրանց անունները հանրայնացվեն, բոլոր թաղամասերում տեղադրվեն աղբամաններ և իրականացվի պատշաճ աղբահանություն: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել նաև փետրվարի վերջին և խոսել արդեն կոնկրետ կատարված աշխատանքներից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57